ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Յ. Բրամսի երաժշտության երեկոն

Յ. Բրամսի երաժշտության երեկոն
14.06.2014 | 00:00

Հունիսի 15-ին՝ ժամը 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Յոհաննես Բրամսի երաժշտության երեկո՝ հայազգի երկու վիրտուոզ երաժիշտների մասնակցությամբ: Ջութակահար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ և թավջութակահար ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԸ նվագախմբի հետ միասին կներկայացնեն Բրամսի Կրկնակի կոնցերտը՝ ջութակի, թավջութակի և նվագախմբի համար: Երկրորդ բաժնում կհնչի Բրամսի թիվ 2 սիմֆոնիան (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ